2021-10-04 14:39
Լրատվական գործակալություններ
Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները
Թբիլիսիում մեկնարկել են Eternity-2021-ի համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում երեք երկրների զինվորականները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանության կազմակերպման առաջադրանքները:
Միջոցառումը կտևի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 8-ը, տեղեկացնում է News.am-ը: