891 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 266 208

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 891-ով և դարձել 266 208: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 մարդ (-333), կատարվել է 1 761 967 թեստավորում (+6 904), առողջացել են վարակվածներից 245 376-ը (+534): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 419 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1 220, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։