Նշվել են ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակակիրները
Ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի են արժանացել Սյուկուրո Մանաբեն և Կլաուս Հասելմանը՝ Երկրի կլիմայի ֆիզիկական մոդելավորման, գլոբալ ջերմացման տարբերակների քանակական վերլուծության և հուսալի կանխատեսման համար, ինչպես նաև Ջորջո Փարիզին, որը բացահայտել է, թե ինչպես են ականոնությունն ու ֆլուկտուացիան փոխգործակցում ֆիզիկական համակարգերում։ Այս մասին գրում է Նոբելյան կոմիտեն իր կայքում։
Անցած տարի մրցանակը կիսեցին Ռոջեր Փենռոուզը (բացահայտել է այն, որ սև խոռոչների գոյացումը ծառայում է որպես հարաբերականության ընդհանուր տեսության հուսալի կանխատեսում) և Ռեյնհարդ Հենցելը Անդրեա Գեզի հետ՝ Կաթնծիրի կենտրոնում սուպերզանգվածեղ կոմպակտ օբյեկտի հայտնագործման համար։
Պարգևատրումը կկայանա դեկտեմբերի 10-ին, Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Ինչպես և անցած տարի, արարողությունը տեղի կունենա օնլայն։ Բացի մեդալից և դիպլոմից՝ մրցանակակիրները կստանան նաև 10 մլն կրոն դրամական պարգև, տեղեկացնում է News.am-ը։