2021-10-07 15:32
Լրատվական գործակալություններ
Պուտինը և Ալիևը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ընդգծելով տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման հարցում, մտքեր փոխանակեցին հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: