2021-10-07 15:44
Լրատվական գործակալություններ
«Moderna»-ի պատվաստանյութը Հայաստանում կսկսի կիրառվել վաղվանից
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ՀՀ քաղաքացիներին հասանելի կլինի հոկտեմբերի 8-ից: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այսօր բաշխման գործընթացը սկսվել է: Վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները կունենան»,- ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ քանի որ Հայաստան է բերվել «Մոդեռնա»-ի պատվաստանյութի ընդհանուր 50 000 դեղաչափ։ Այն նախատեսված է 25 000 քաղաքացու համար:
«Ով որ կստանա առաջին դեղաչափը, նա կունենա երկրորդ դեղաչափի հնարավորություն»,- ասաց նախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: