«Հայաստանը» դիմել է ՍԴ. խմբակցությանը զարմացնում է ՀՀ նախագահի պահվածքը

«Հայաստան» խմբակցությունը համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում: Տեղեկությունը հայտնում են խմբակցության մամուլի ծառայությունից։

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը: Դիմումը երեկ մուտքագրվել է ՍԴ»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Հայաստան» խմբակցությանը զարմացնում է, որ ՀՀ նախագահն ինքը օրենսդրական փաթեթի վերաբերյալ չի դիմել ՍԴ։

Դաշինքից նշում են, որ օրենսդրական փաթեթը հակասում է միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը, իսկ ՀՀ նախագահը չի դիմել Սահմանադրական դատարան` սահմանափակվելով իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով, տեղեկացնում է Sputnik Արմենիա: