2021-10-08 11:43
Լրատվական գործակալություններ
1 202 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 269 874
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 202-ով և դարձել 269 874: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 մարդ (+768), կատարվել է 1 789 088 թեստավորում (+8 576), առողջացել են վարակվածներից 246 659-ը (+400): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 499 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 226, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։