2021-10-08 16:38
Լրատվական գործակալություններ
Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին
Armlur.am-ի տեղեկություններով՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը դատի է տվել Սահմանադրական դատարանի աշխատակազմին: Նա պահանջում է ՍԴ-ին պարտավորեցնել 22.07.2021 թվականի, 09.08.2021 թվականի և 12.08.2021 թվականի հարցումներով պահանջված տեղեկատվությունը և նյութերը տրամադրելուն։
Ի դեպ, Էդգար Ղազարյանն աշխատել է նաև սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար և ստացվում է, որ ՍԴ-ն նախկին աշխատակցին այժմ հրաժարվում է տեղեկություններ տալ, տեղեկացնում է Aysor.am-ը: