601 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 272 957

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 601-ով և դարձել 272 957: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 մարդ (-336), կատարվել է 1 811 131 թեստավորում (+5 814), առողջացել են վարակվածներից 249 158 -ը (+891): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 575 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել (1 227), տեղեկացնում է Sputnik Արմենիա։