2021-10-13 19:30
Լրատվական գործակալություններ
Էրդողանն ու Ալիևը Շուշիի օկուպացիայի տարելիցը կնշեն օդանավակայան բացելով
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր են հայկական Շուշի քաղաքի օկուպացիայի առաջին տարեդարձը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում օդանավակայան բացելով նշել:
Թուրքական Haberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
Օդանավակայանում արդեն շահագործման է հանձնվել 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղին: Այն հագեցած է վայրէջքի համակարգերով և նավիգացիոն սարքերով, լուսավորությամբ, առաջնային և երկրորդային ռադիոտեղորոշիչ համակարգերով, որոնք ապահովում են թռիչքների անվտանգությունը՝ ICAO-ի բոլոր պահանջներին համապատասխան: Դա թույլ կտա օդանավակայանին ցանկացած տեսակի ինքնաթիռ ընդունել, ասել է աղբյուրը, տեղեկացնում է News.am-ը: