2021-10-14 08:47
Լրատվական գործակալություններ
Բաքուն արտահանձնել է 2 բանտարկյալի, բայց նրանք Սյունիքում ձերբակալված վարորդները չեն
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակել երկու բանտարկյալի՝ պատժի մնացած մասը սեփական երկրում կրելու համար:
Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով «Bloomberg» գործակալությանը, այսօր հայտնել էին, որ Ադրբեջանն ազատ է արձակել այն երկու վարորդներին, որոնք մի քանի շաբաթ առաջ ձերբակալվել էին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին։ Իրականում Ադրբեջանն արտահանձնել է երկու այլ բանտարկյալի։
«Մյուս երկու վարորդների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է Խաթիբզադեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։