Ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը
Հայաստանի 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ–ի կայքից։
Մասնավորապես, Ֆերիկ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 269 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 77–ը, Շերամ համայնքում` 521–ից 135–ը։
Ֆիոլետովոյում քվեարկելու իրավունք ունեցող 805 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 224–ը, Գյումրիում`109453 քաղաքացուց 26417–ը։
Գորիսում քվեարկելու իրավունք ունեցող 20696 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 10400–ը, Տաթևում`4173 քաղաքացուց 2615–ը։
Տեղ համայնքում քվեարկել է 2359 քաղաքացի, մինչդեռ ընտրության իրավունք ունեն 3890–ը։
Մեղրիում 8572 քաղաքացուց ընտրության է մասնակցել 5098–ը։
Դիլիջանում քվեարկելու իրավունք ունեցող 18374 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 8085–ը։