2021-10-18 12:49
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Հովհաննիսյանին ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով»,– նշված է փաստաթղթում։
Նշենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի հունիսի 4-ից։
Նա մինչ այդ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում որպես ավագ դատախազ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։