Մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծողը

Մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծող Baykar Makina ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզդեմիր Բայրաքթարը։ Այս մասին թվիթթերում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է haqqin.az-ը։

2005-2009 թվականներին Baykar մշակման առաջին ԱԹՍ-ներն օգտագործվել են Թուրքիայի ԶՈւ-ի կողմից քրդերի դեմ օպերացիայի ժամանակ։

Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներ են կիրառվել Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ժամանակ, տեղեկացնում է News.am-ը։