Ահաբեկչություն Դամասկոսում. առնվազն 14 զինվորական է զոհվել

Դամասկոսի կենտրոնում այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել, զոհվել են 14 զինծառայողներ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ռայիս կամրջի շրջակայքում ահաբեկիչները գործի են դրել 2 պայթուցիկ սարք այն ժամանակ, երբ անցնելիս է եղել սիրիական բանակի ավտոբուսը։

Եվս մեկ պայթուցիկ սարք սակրավորները վնասազերծել են, տեղեկացնում է Sputnik Արմենիա։