2 603 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 288 906

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 603-ով և դարձել 288 906: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 մարդ (+1 739), կատարվել է 1 940 194 թեստավորում (14 928), առողջացել են վարակվածներից 257 352-ը (+827): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 902 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով և դարձել 1 243, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։