Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը չունի որևէ տեղեկություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին հնարավոր հանդիպման մասին։

«Ես այս պահին նման տեղեկություն չունեմ», - այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:

«Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են, մասնավորապես, սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր և այնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին որևէ բան չկա», - ասաց նա՝ հավելելով, որ դեմարկացիայի, դելիմտիացիայի հարցերը տարբեր մակարդակներով քննարկվում են, տեղեկացնում է News.am: