Զախարովա․ «3+3» ձևաչափը կարող է և պետք է առաջարկի մարտահրավերների լուծում
Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին, խոսքը Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի մասին է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերին, դրա մեկնարկը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները և բացահայտել տարածաշրջանի տնտեսական տրանսպորտային ներուժը։ Այս ձևաչափը կարող է և պետք է առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։