2021-11-04 09:53
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ը հավանություն է տվել ՀՀ-ի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել 2022-2027 թվականներին Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, բխում է կառավարության կարգադրությունից, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի և գործադիր իշխանության այլ դաշնային մարմինների հետ համաձայնեցված՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության՝ 2022-2027 թվականներին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման վերաբերյալ առաջարկությունը», - ասվում է կարգադրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից համագործակցության ծրագիր ստորագրել։