2 330 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 315 004

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 330-ով և դարձել 315 004: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 32 277 մարդ, կատարվել է 2 145 909 (+12 188) թեստավորում, առողջացել են վարակվածներից 274 878-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 532 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով և դարձել 1 317, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։