Շիրակի մարզպետն ազատվեց պաշտոնից

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման, միաձայն։

Հիշեցնենք` Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին։ Նրա պաշտոնանկության մասին լուրերը հանրության շրջանում ու մամուլում տարածվեցին Գյումրիում ավագանու ընտրություններում ՔՊ–ի կրած պարտությունից հետո, որտեղ նա գլխավորում էր նախընտրական ցուցակը։

Ըստ առայժմ չհաստատված լուրերի՝ նրան մարզպետի պաշտոնում փոխարինելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Գյումրիից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը հոկտեմբերի 29-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։