ԱՄՆ-ն և Հունաստանը զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ

ԱՄՆ-ն և Հունաստանը զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա։

Այդ երկրներն ամրապնդում են ռազմական համագործակցությունը և հայտարարել են համատեղ զորավարժությունների հաճախականության ավելացման և ենթակառուցվածքների շինարարության արագացման մասին։ Վերջերս երկու երկրների միջև նաև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։

Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբում ստորագրված համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության ավելի ընդարձակ փաստաթղթի հավելվածն է։ Այն ստորագրել են գեներալ Ն. Հոլևասը (Հունաստան) և գեներալ Ա. Ջենտիլը (ԱՄՆ):

Ակնկալվում է, որ համաձայնագիրը հստակ ազդանշան կուղարկի հարևան Թուրքիային այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Հունաստանը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի աջակցության վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա: