Արմեն Սարգսյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ցավակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մոր՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի պաշտոնական կայքից։

«Խորապես ցավակցում եմ Ձեր մայրիկի՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Թող Աստված լուսավորի նրա պայծառ հոգին։ Միշտ կհիշենք մեծազնիվ տիկին Նորային՝ այդ համեստ ու իմաստուն կնոջը, որն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրեց ընտանիքին ու աշխատանքին։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին համբերություն ու ոգու ամրություն»,–նշված է ցավակցական ուղերձում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մայրը մահացել է նոյեմբերի 7-ին՝ Ստեփանակերտում։ Նա 92 տարեկան էր։