2021-11-11 13:08
Լրատվական գործակալություններ
Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող ոստիկանական մեքենան վթարի է ենքարկվել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը կառավարության դիմաց հրավիրված ակցիայի ժամանակ հայտարարեց, որ շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։
«Կենտրոնի բաժնից ահազանգ ունենք, որ մեր ընկերներից մեկի՝ նախկին ազատամարտիկ Հակոբի ինքնազգացողությունը վատացել է: Քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է», - տեղեկացրեց Գեղամ Մանուկյանը։
Նա ասաց նաև, որ պատգամավորները մեկնելու են ոստիկանական բաժիններ՝ իրավական աջակցություն ցուցաբերելու բերման ենթարկված քաղաքացիներին, տեղեկացնում է Aysor.am-ը։