Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացվեն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում էր այս նախագիծը, որտեղ նշվում է, որ չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Կառավարությունն այսօր որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել «Սյունիք» օդանավակայանին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Նշվում է, որ «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն ֆինանսական պարտավորություններ ունի ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես, ունի ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ, հարկեր. ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմել է 49.5 մլն դրամ։ Այս ծախսերը վճարելու համար էլ կառավարությունը գումար կտրամադի օդանավակայանին։