Ազատազրկման վայրերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է

Հայաստանի ՔԿՀ–ներում ազատազրկված շուրջ 2100 անձանցից 55–ն այսօր վարակված են կորոնավիրուսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Սա իմ կարծիքով ահագնացող տոկոս է, և ինչնպես ամբողջ հասարակությունում, այնպես էլ ՔԿՀ–ներում մենք պիտի ստիպված լինենք որոշակի խստացումների գնալ։ Հակառակ դեպքում վարակը սարսափելի տեմպերով տարածվում է»,– ասաց Անդրեասյանը։

Նշենք, որ ՔԿՀ–ներում վարակի գրանցված ընդհանուր դեպքերը մինչ օրս 83-ն են եղել, ինչը նշանակում է, որ վեջրին շրջանում գրանցված 55 դեպքը ամենաբարձր ցուցանիշն է։

Նոյեմբերի 3-ի դրությամբ ՔԿՀ–ներում վարակվածների թիվը 49-ն էր։ Եվս 1 հիվանդ դատապարտյալ նոյեմբերի 1-ին մահացել էր։