Բիլ Գեյթսն ակնկալում է, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի հաջորդ տարվա կեսերին

Կորոնավիրուսից մահացության և վարակման ընդհանուր մակարդակը կարող է հասնել սեզոնային գրիպի միջին ցուցանիշին մինչև հաջորդ տարվա կեսերը, պայմանով, որ նոր, ավելի վտանգավոր տարբերակներ չլինեն, կարծիք է հայտնել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը Սինգապուրում հիբրիդային ձևաչափով անցկացված «Նոր տնտեսական ֆորումում», որը կազմակերպել է գործարար Մայքլ Բլումբերգը։

Նրա խոսքով, բնական իմունիտետի զարգացման, պատվաստումների, նոր դեղամիջոցների ի հայտ գալու ֆոնին «մահացության ու հիվանդացության մակարդակը պետք է կտրուկ իջնի»։ Նա կանխատեսում է, որ «եկող տարվա կեսերին նոր շտամների բացակայության դեպքում այս թվերը կարող են հասնել գրիպի սեզոնային տվյալների»։

Միևնույն ժամանակ Գեյթսը կոչ է արել «համաշխարհային հանրությանը ակտիվորեն աշխատել գրիպի վերացման ուղղությամբ՝ նվազեցնելու նոր համաճարակների վտանգը»։

Բացի այդ, Microsoft-ի հիմնադիրն անհամբեր սպասում է, ու «եկող տարի կլուծվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման մարտահրավերները», տեղեկացնում է ArmRadio.am: