2021-11-19 11:20
Լրատվական գործակալություններ
Բրունո Ռետայո․ Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ու Ֆրանսիայի Սենատի մեծամասնության խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն քննարկել են Ֆրանսիա–Արցախ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները ։ Տեղեկությունը հայտնում է Խանումյանը։
«Պարոն Ռետայոն 2020թ. նոյեմբերին Սենատի կողմից ընդունված` Արցախի Հանրապետության ճանաչմանն ուղղված բանաձևի հեղինակն է»,–Facebook–ի իր էջում գրել է նա։
Ռետայոն էլ գրառում է արել Twitter–ի իր էջում` նշելով, որ Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի, որին աջակցում է Թուրքիան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։