Դեկտեմբերի 1-ից ՀՀ չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն
Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջը, ըստ որի պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Մինչ այս ՀՀ առողջապահության նախարարի որոշման փոփոխությունը` ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու մասին, քննարկման փուլում էր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
«Հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվել և հաստատվել։ Դեկտեմբերի 1-ից գործատուին ՊՇՌ թեստի պատասխանի տրամադրման ժամկետը կրճատվում է 14-ից մինչև 7 օր», - ասաց Խաչատրյանը։
Նա չի բացառել, որ ապագայում նոր սահմանափակումներ կմտցվեն։ Առայժմ դրանք քննարկվում են, դրանց վերաբերյալ վերջնական որոշման մասին հայտնի կդառնա դեկտեմբերին։