2021-11-22 13:15
Լրատվական գործակալություններ
Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է, տեղեկացնում է News.am-ը։