2021-11-24 19:39
Լրատվական գործակալություններ
Արամ Վարդևանյան․ ՍԴ-ում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը
Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Դիմումի քննությունը մեկնարկում է բանավոր կարգով` վաղը ժամը 11.00»: