2021-11-25 11:25
Լրատվական գործակալություններ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։