Հակոբ Ավետյանը` Նորաբակի ուղղությամբ փոխհրաձգության մասին

Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ կրակոցները շարունակվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։ Նրա խոսքով` գիշերը ևս բավականին երկար ու ինտենսիվ փոխհրաձգություն է եղել նույն բնակավայրի մարտական հենակետերի ուղղությամբ։

«Ադրբեջանական կողմից կան զինտեխնիկայի և զինուժի կուտակումներ, բայց հայկական կողմը նորմալ դիմադրում է, բայց թե ինչ հետևանքներ է լինելու...»,- նշեց Ավետյանը։