2021-12-09 19:54
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Ադրբեջանական սադրանքի հետևանքով 2 հայ զինծառայող թեթև հրազենային վիրավորում է ստացել
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է, տեղեկացնում է News.am-ը։