Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. բազմաթիվ ավտոբուսներ «գիծ» չեն մտել

Երևանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել։

Մեր տեղեկություններով՝ վարորդների բողոքի պատճառը մետաղադրամ ընդունող նոր սարքերն են, որոնց միջոցով պետք է կատարվի ուղեվարձի վճարումը։

Նշենք, որ կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել՝ մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթունում ու Նորքի զանգվածներում։ Տրանսպորտի բացակայությունն անմիջապես ազդել է տաքսիների նվազագույն ուղեվարձերի վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։