2021-12-13 12:16
Լրատվական գործակալություններ
Երևանում ընթանում է «Նոր սերունդ-2021» ֆորումը
Դեկտեմբերի 13-ին Երևանում անցկացվում է «Նոր սերունդ-2021» ֆորումը։
Ֆորումին մասնակցում են երիտասարդության ներկայացուցիչներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Միջոցառմանն օնլայն հեռարձակմամբ միացել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Նա, մասնավորապես, բեղմնավոր աշխատանք է մաղթել ֆորումի բոլոր մասնակիցներին, տեղեկացնում է News.am-ը։