Կոպիրկին. 10 տարում Հայաստանից մոտ 400 մասնագետներ հասցրել են այցելել ՌԴ

«Նոր սերունդ» ծրագրի շրջանակում 10 տարում Հայաստանից մոտ 400 մասնագետներ հասցրել են այցելել ՌԴ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում կայացած «Նոր սերունդ-2021» ֆորումի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Խոսքը, մասնավորապես, Հայաստանից ժամանած գրեթե 400 մասնագետի մասին է։ «Երկրի բնակչության չափերի և նրա մասնակցության չափաբաժնի այս հարաբերակցությունը հիանալի կերպով ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը կարևորում Հայաստանի հետ հարաբերությունները»,-նշեց Կոպիրկինը, տեղեկացնում է News.am։