2021-12-13 18:31
Լրատվական գործակալություններ
Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 000 դեղաչափ կտրամադրի
Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության` այսօր գործարկվել է Արևելյան գործընկերության` պատվաստանյութերի փոխանակման ծրագիրը։ Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեին։
Ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն եվրո։ ԵՄ-ն հոգում է բոլոր ծախսերը` սկսած պատվաստանյութերի ձեռքբերումից մինչև դրանց առաքում։
Եվրոպական հանձնակատարի խոսքով` սա նաև շատ կարևոր ուղերձ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, տեղեկացնում է News.am-ը։