2021-12-13 19:08
Լրատվական գործակալություններ
ՀՀ նախագահն ընդունել է Պաղեստինի բարձրագույն նախագահական կոմիտեի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մշակութային, միջկրոնական հարաբերությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին, տեղեկացնում է News.am-ը: