2021-12-13 19:09
Լրատվական գործակալություններ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Ալիևի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դեկտեմբերի 14-ին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ալիևը կմասնակցի նաև Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին։
Հանդիպումից հետո գլխավոր քարտուղարը և նախագահը մամուլի ասուլիս կտան ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում, տեղեկացնում է News.am-ը։