2021-12-14 10:07
Լրատվական գործակալություններ
Չավուշօղլու․ Թուրքիան ու Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին։
Ինչպես հայտնում է haberler.com–ը, նա ելույթ է ունեցել խորհրդարանում և ասել, որ Թուրքիան և Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։
«Ստամբուլից Երևան միջազգային չարտերային թռիչքներ կգործարկվեն։ Մենք ամեն քայլափոխի Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»,– ասել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։