Բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը

Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը: Այս մասին ասվում է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում գրված հայտարարությունում:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:

Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:

Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»,- ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է News.am: