2021-12-16 12:50
Լրատվական գործակալություններ
Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել
ԱԺ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել:
Նիստի օրակարգում 13 հարց է, այդ թվում «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ու մի շարք այլ նախագծեր, տեղեկացնում է News.am-ը։