2021-12-16 17:02
Լրատվական գործակալություններ
Ստեփան Գալստյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.
Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում, տեղեկացնում է News.am-ը: