ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՓՈԽԱՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՓՈՐՁՈՎ

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատանքի կազմակերպման, վճարման և մոտիվացիայի դեպարտամենտի պետ Վլադիմիր Նիկիտինի գլխավորած պատվիրակությունը մեկշաբաթյա այցով Հայաստանում էր՝ փորձի փոխանակման և հայ գործընկերներին «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից աշխատանքի կազմակերպման և կարգավորման ոլորտում կիրառվող գործիքներին ծանոթացնելու համար։

СПЕЦИАЛИСТЫ РЖД И ЮКЖД ДЕЛЯТСЯ ОПЫТОМ РАБОТЫ

Հանդիպումների ընթացքում մեր ռուս գործընկերները ծանոթացան նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կիրառվող աշխատանքի մեթոդներին, իրենց առաջարկները ներկայացրեցին ոլորտի հայ մասնագետներին աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Ըստ Վ.Նիկիտինի, թեև հայ և ռուս մասնագետներն աշխատում են տարբեր իրավասություններում, ոլորտում կիրառվող մասնագիտական գործիքակազմը շատ առումներով ունիվերսալ է։ «Ռուսաստանում մենք ոչ միայն զարգացնում ենք մեր սեփական փորձը, այլև ուշադիր հետևում օտարերկրյա փորձին՝ այն ընդունելով միջազգային ասպարեզից։ Մենք պատրաստ ենք այս փորձով կիսվել մեր հայ գործընկերների հետ»,- ասաց նա։

Իր հերթին, ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանն ունի նաև հետաքրքիր աշխատանքային փորձ, որին կարող են ավելի մոտիկից ծանոթանալ նաև «Ռուսական երկաթուղիներ»-ի գործընկերները։ «Փորձի փոխանակումը միշտ օգտակար է, միշտ հետաքրքիր, այն հարստացնում է երկու կողմերին և նպաստում աշխատանքի արդյունավետության և մասնագիտական որակների բարձրացմանը»,- նշեց Ա.Մելնիկովը:

Նշենք, որ ՀԿԵ-ն Հայաստանի խոշորագույն գործատուներից է։ Ընկերության թիմը ներառում է տարբեր մասնագիտությունների շուրջ 3000 աշխատակից։

 

Основная тема:
Теги: