2021-12-17 18:07
Լրատվական գործակալություններ
Տավրոս Սափեյանն ընտրվել է Թալինի քաղաքապետ
Թալին խոշորացված համայնքում այսօր ավագանու առաջին նիստն է տեղի ունեցել, որի ընթացքում Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով՝ Թալինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր ձայների 46,63%-ը: