2021-12-18 11:10
Լրատվական գործակալություններ
Բեռլին. Գերմանիայի կողմից «Հյուսիսային հոսք 2» գազատարի թույլտվության հետաձգումը քաղաքական ենթատեքստ չունի
Գերմանիայի կողմից «Հյուսիսային հոսք 2» գազատարի թույլտվության հետաձգումը քաղաքական ենթատեքստ չունի, վստահեցրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրայթը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով` գազատարի շահագործումը թույլ չտալու մասին որոշումը կայացվել է պատկան մարմինների կողմից։
Գերմանական Bundesnetzagentur կարգավորող մարմինը նոյեմբերին դադարեցրեց գազատարի հավաստագրման գործընթացը՝ ասելով, որ կոնսորցիումը պետք է դուստր ձեռնարկություն ստեղծի Գերմանիայում՝ եվրոպական էներգետիկ կանոնակարգերին համապատասխանելու համար:
Հինգշաբթի հայտարարվել էր, որ որոշումը` արդյոք գազամուղը նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարվա առաջին կիսամյակում, դեռ չի կայացվել, տեղեկացնում է News.am-ը։