Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայիի նախկին դեսպան Սերդար Կիլիչը, տեղեկացնում է Aysor.am։