2021-12-20 09:49
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կժամանի Հայաստան
Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` չհստակեցնելով հստակ օրը։
Օվերչուկը, որը նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է գալու պատվիրակությամբ` Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նիստը կկայանա դեկտեմբերի 21-22-ին: