2021-12-20 12:34
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն:
Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը, տեղեկացնում է Aysor.am-ը: